Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4069-Ա 30.11.2016թ.
2-ՐԴ ԽՄԲԻ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԱՐԱՄ ՌԱՇԻԴԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք են հանդիսացել 2-րդ խմբի հաշմանդամ Արամ Ռաշիդի Հակոբյանի դիմումը՝ իր ընտանիքին բնակարանային պայմանների բարելավման հաշվառման ընդունելու համար և Երևանի քաղաքապետի 2012 թվականի հոկտեմբերի 1-ի հ.6589-Ա որոշմամբ ստեղծված Երևանի քաղաքապետարանի բնակարանային հարցերի հանձնաժողովի նիստի 2016 թվականի նոյեմբերի 24-ի արձանագրությունը:
Արամ Ռաշիդի Հակոբյանը վիրավորվել է 1992 թվականի փետրվարի տասնինին՝ զինծառայության ընթացքում /հիմք՝ 03.07.2014թ. հ.ՊՆ-36/994 տեղեկանքը/։
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի <<Անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին>> հ.947-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ներկայացրած առաջարկությունը և Երևանի քաղաքապետի 2012 թվականի հոկտեմբերի 1-ի <<Երևանի քաղաքապետարանի բնակարանային հանձնաժողով ստեղծելու մասին>> հ.6589-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 24-ի արձանագրությունը.
1.2-րդ խմբի հաշմանդամ Արամ Ռաշիդի Հակոբյանին, ընտանիքի 2 անձով, իրեն, կնոջը` Արեգնազ Մուշեղի Մարտիրոսյանին վերցնել հաշվառման բնակարանային պայմանների բարելավման նպատակով՝ անհատույց պետական ֆինանսական աջակցություն ստանալու համար։
2.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա։
3.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Վ.Նիկոյանը։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ