Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

28.11.2022

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4023-Ա 22.11.2022թ

 

 

ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, ՆՈՐ ԽԱՐԲԵՐԴ 16-ՐԴ ՓՈՂՈՑ Հ.69/10 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԳԱՐՈՒՇ ՀՐԱՉԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԵՎ ԻԶԱԲԵԼԱ ԺՈՐԱՅԻ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 10.08.2022թ. տրված հ.18-06/Օ-532 մասնագիտական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «ՊԻԿԵՏ» ՍՊԸ-ի կողմից 22.07.2022թ. տրված տեղեկանքը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձանց դիմումը (26.07.2022թ. հ.Դ-55124-22).
1. ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Նոր Խարբերդ 16-րդ փողոց հ.69/10 հասցեում գտնվող հողամասի գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝սահմանել բնակելի կառուցապատման։
2. Երևան, Շենգավիթ, Նոր Խարբերդ 16-րդ փողոց հ.69/10 հասցեում՝ ընդհանուր համատեղ սեփականություն (սեփականության իրավունքի գրանցման 28.10.2009թ. հ.2409138 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր հ.2022KPPQLV) հանդիսացող հողամասում քաղաքացիներ Գարուշ Հրաչի Հովհաննիսյանի և Իզաբելա Ժորայի Գաբրիելյանի կողմից ինքնակամ իրականացված 154.45 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի տուն՝ 93.8 քառ.մետր, օժանդակ շինություններ՝ 28.7 քառ.մետր, ծածկ՝ 22.4 քառ.մետր, պարիսպ՝ 9.55 քառ.մետր) ճանաչել օրինական։
3. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
4. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձինք.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 304112 (երեք հարյուր չորս հազար մեկ հարյուր տասներկու) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2) իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
5. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                      ՀՐ.ՍԱՐԳՍՅԱՆ