Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

28.11.2022

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4089-Ա 22.11.2022թ

 

 

ԵՐԵՎԱՆ, ԱՋԱՓՆՅԱԿ, ՀԱԼԱԲՅԱՆ ՓՈՂՈՑ Հ.2Ա ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ՍԱՄՍՈՆ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8.1-ին և 17-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 18.08.2022թ. տրված հ.18-06/Օ-564 մասնագիտական եզրակացությունը, «ՍԵԴՐԱԿ ՄՈՒՐԱԴՅԱՆ» Ա/Ձ-ի կողմից 26.05.2022թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «ԴԻՆՈՌ» ՍՊԸ-ի կողմից 02.03.2022թ. տրված տեղեկանքը, ինչպես նաև հաշվի առնելով «ՍԱՄՍՈՆ» ՍՊԸ-ի՝ ի դեմս ներկայացուցչի դիմումները (30.03.2022թ. հ.21/41084, 27.06.2022թ. հ.Դ-26603-22).
1. Երևան, Աջափնյակ, Հալաբյան փողոց հ.2ա հասցեում՝ սեփականության իրավունքով (սեփականության իրավունքի գրանցման 17.05.2006թ. տրված հ.1971339 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր հ.2022OPHTC0) «ՍԱՄՍՈՆ» ՍՊԸ-ԻՆ (քաղվածք պետական միասնական գրանցամատյանից առ 20.01.2021թ., գրանցման համարը 271.110.00284 տրված 19.03.1995թ.) պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 95.0 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (հասարակական /աստիճան՝ 5.6 քառ.մետր, նախամուտք՝ 17.3 քառ.մետր, թեքահարթակ՝ 50.0 քառ.մետր, տարածքներ՝ 18.0 քառ.մետր, մետաղական աստիճաններ՝ 4.1 քառ.մետր/), ինքնակամ բացված դռները 4/չորս/ հատ և պատուհանը 1/մեկ/ հատ ճանաչել օրինական։
2. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3. Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 1017900 (մեկ միլիոն տասնյոթ հազար ինը հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                       ՀՐ. ՍԱՐԳՍՅԱՆ