Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

28.11.2022

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

4090-Ա 22.11.2022թ

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի Հ.3419-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 21.06.2022թ. 20-ել –Բ-529 եզրակացությունը, 16.02.1995թ. սեփականության վկայագիրը, քաղաքացու դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2013 թվականի հուլիսի 10-ի «Երևանի Դումանի փողոցի հ.40/4 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Մանվել Պապինի Բաղդասարյանի, Լենա Վաղարշակի Բաղդասարյանի, Սերգեյ Վռամի Բաղդասարյանի, Սամվել Վռամշապուհի Բաղդասարյանի, Վարդան Միքայելի Բաբաջանյանի, իրինա Միքայելի Եսայանի իրավունքները վերականգնելու մասին» հ.3419-Ա որոշման/այսուհետ Որոշում/ մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) Որոշման վերնագրում, նախաբանում, 1-ին կետում «Իրինա Միքայելի Եսայանի» բառերից հետո լրացնել «Աղասի Սաշայի Մխիթարյանի» բառերը
2) Որոշման նախաբանում «Իրինա Միքայելի Եսայանի (ծնված 13.08.1975թ.)» բառերից հետո լրացնել «Աղասի Սաշայի Մխիթարյանի (ծնված 07.03.1962թ.)» բառերը:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                    Հ.ՍԱՐԳՍՅԱՆ