Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

28.11.2022

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4091-Ա 22.11.2022թ

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի Հ.1987-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 29.08.2022թ. 20-ել–Մ-14472 եզրակացությունը, քաղաքացու դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2018 թվականի մայիսի 22-ի «Երևանի Բուռնազյան փողոցի հ.25/1 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Սաթենիկ Ռաֆիկի Մուրադյանի իրավունքները վերականգնելու մասին» հ.1987-Ա որոշման 1-ին կետում «19.7» թիվը փոխարինել «121.08» թվով:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                             Հ.ՍԱՐԳՍՅԱՆ