Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

28.11.2022

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4092-Ա 22.11.2022թ

 

 

ԵՐԵՎԱՆԻ ԱՅԳԵՁՈՐԻ ՓՈՂՈՑԻ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔԻ Հ.4 ՀԱՍՑԵԻ
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
ԼԻԼԻԹ ԴԱՎԹԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Լիլիթ Դավթի Հարությունյանի (ծնված 26.02.1984թ.) դիմումը։ Երևանի Այգեձորի փողոցի 1-ին նրբանցքի հ.4 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 231.72քմ, որից 197.60քմ մակերեսով հողամասը, (որից 7.7քմ մակերեսով հողամասն ընդհանուր սեփականություն է Տիգրան Ռաֆիկի Հակոբյանի, Սվետլանա Գառնիկի Հակոբյանի հետ) Լիլիթ Դավթի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է(անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 20.11.2019թ. հ.20112019-01-0141 վկայականը):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 23.05.2022թ. հ.01-0779, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 18.07.2022թ. հ.8538 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 27.07.2022թ. հ.20-Ել-Հ-2906 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Այգեձորի փողոցի 1-ին նրբանցքի հ.4 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով.
1.Վերականգնել Երևանի Այգեձորի փողոցի 1-ին նրբանցքի հ.4 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Լիլիթ Դավթի Հարությունյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 197.60քմ մակերեսով հողամասին կից 34.12քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 34.12քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                          ՀՐ. ՍԱՐԳՍՅԱՆ