Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.11.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4099-Ա 11.11.2021թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 3757-Ա ԵՎ
N 3758-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով
1. Երևանի քաղաքապետի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման գործընթացների կանոնակարգման մասին» N 3757-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
1) որոշման N3 հավելվածում «ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Վահե Բալասյան» բառերը փոխարինել « ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյան» բառերով:
2. Երևանի քաղաքապետի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (աճուրդների և մրցույթների) կազմակերպումն ու անցկացումը կանոնակարգելու մասին» N 3758-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
1) որոշման N1 հավելվածում «ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Վահե Բալասյան» բառերը փոխարինել « ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյան» բառերով:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                     ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ