Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4136-Ա 06.11.2019թ.
ԳՈՎԱԶԴՆԵՐԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գովազդի մասին» օրենքի 13-րդ հոդվածով, Երևանի քաղաքապետի 2017 թվականի հունվարի 16-ի հ.49-Ա որոշմամբ, Երևանի քաղաքապետի 2017 թվականի հուլիսի 19-ի հ.444-Ա և 2019 թվականի փետրվարի 27-ի հ.152-Ա կարգադրություններով, հաշվի առնելով սոցիալական գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող համայնքային հանձնաժողովի 2019 թվականի հոկտեմբերի 30-ի նիստի արձանագրությունը.
1. Սույն որոշման հավելվածում ներկայացված գովազդները ճանաչել սոցիալական բնույթի գովազդներ:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
3. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Ս.Հարությունյանի վրա:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Հ.ՍԱՐԳՍՅԱՆ