Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

07.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4140-Ա 07.11.2019թ.

 

ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԻ ՓՈՂՈՑԻ Հ.5/3 ՏԱՂԱՎԱՐԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել <<Շոգոնար>> արտադրական կոոպերատիվի նախագահ Շողիկ Պողոսյանի դիմումը՝ Եր.Քոչարի փողոցի հ.5/3 հասցեում գտնվող, կոոպերատիվին սեփականության իրավունքով պատկանող տաղավարի (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 06.02.2008թ. հ.2460383 վկայական) զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի համար կնքված պայմանագրերի գործողության ժամկետները երկարաձգելու մասին:
Եր.Քոչարի փողոցի հ.5/3 հասցեում գտնվող գույքի կադաստրային արժեքը կազմում է 34890220 ՀՀ դրամ:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշման հավելվածի դրույթներով, հիմք ընդունելով պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին 2007 թվականի սեպտեմբերի 19-ին կնքված հ.4921 պայմանագրի 9.2-րդ կետը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 21.11.2017թ. հ.18-06/12-70186 և 03.10.2019թ. հ.18-06/1-Պ-3203 եզրակացությունները.
1. Լիազորել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, <<Շոգոնար>> արտադրական կոոպերատիվի հետ կնքել համաձայնագիր՝ Եր.Քոչարի փողոցի հ.5/3 տաղավարի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 121.4քմ /100.0քմ+21.4քմ/ մակերեսով հողամասերի համար 2003 թվականի փետրվարի 11-ին կնքված հ.443 և 2004 թվականի հունիսի 5-ին կնքված հ.692 վարձակալության պայմանագրերի գործողության ժամկետները երկարաձգելու և դրանցում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին՝ ներառելով պայմանագրերի հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) հ.հ.443 և 692 պայմանագրերում համապատասխանաբար՝ ««Արտ-Աստղիկ արտադրական կոոպերատիվ» և «Արտ-Աստղիկ ԱԿ» բառերը փոխարինել «Շոգոնար» արտադրական կոոպերատիվ» բառերով.

2) հ.հ.443 և 692 պայմանագրերը համապատասխանաբար՝ 16-րդ և 18-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը».
3) հ.հ.443 և 692 պայմանագրերի 4-րդ կետերի 4.2 ենթակետերից հանել «(այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու կապիտալ շինություն):» բառերը.
4) հ.հ.443 և 692 պայմանագրերի 4-րդ կետերի 4.4 ենթակետերից հանել <<իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու «Վարձատուին»,>> բառերը.
5) հ.հ.443 և 692 պայմանագրերի 5-րդ կետերի 5.5 ենթակետերից հանել «և ամրակայված անշարժ գույքը վարձատուին օտարելու» բառերը.
6) հ.443 պայմանագրի 12-րդ կետում «900015211072» թիվը փոխարինել «900015213128» թվով.
7) հ.հ.443 և 692 պայմանագրերի 6-րդ կետերը լրացնել նոր՝ 6.7-րդ և 6.8-րդ ենթակետերով, հետևյալ բովանդակությամբ.
«6.7 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշ-տության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:».
«6.8 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացման կամ քաղաքաշինական խնդիրների կանոնակարգմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված կամ դադարած պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ վարձատուի դիմումի հիման վրա».
8) հ.443 պայմանագրի 8-րդ կետում «30/երեսուն/» բառերը փոխարինել «հինգ» բառով, իսկ «59460 /հիսունինը հազար չորս հարյուր վաթսուն/» բառերը՝ «126750 /հարյուր քսանվեց հազար յոթ հարյուր հիսուն» բառերով:
9) հ.692 պայմանագրի 8-րդ կետում «մեկ» բառը փոխարինել «հինգ» բառով, իսկ «5425» թիվը՝ «27125 /քսանյոթ հազար հարյուր քսանհինգ» բառերով:
2. Լիազորել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, <<Շոգոնար>> արտադրական կոոպերատիվի հետ կնքել Եր.Քոչարի փողոցի հ.5/3 հասցեում գտնվող 24.6քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր՝ մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ժամկետով, հողամասի կառուցապատման տարեկան վճարը սահմանելով Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշմամբ հաստատված դրույքաչափով, պայմանագրում ներառելով 4.1.4 կետ հետևյալ բովանդակությամբ.
«4.1.4 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված սեփականատերն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված (դադարած)՝ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը կառուցապատման իրավունք ունեցող անձի կողմից ստանալու պահից 3 ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող կառուցապատման իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ սեփականատիրոջ դիմումի հիման վրա:»
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից և կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                                         Հ.ՍԱՐԳՍՅԱՆ