Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4243-Ա, 17.12.2015թ.
ՀՐԱԶԴԱՆԻ ԿԻՐՃԻ Հ.155 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ, ԿԱՌՈՒՅՑԻ ՈՒ ԴՐԱ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի Հ.487-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցն ու հողամասը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված և քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրի պայմաններին չհակասելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 10.12.2008թ. հ.18-06/Ի-1416 մասնագիտական եզրակացությունը և 16.12.2015թ. հ.18-06/1094 գրությունը, հաշվի առնելով կառույցն իրականացրած անձին գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) տրամադրելու վերաբերյալ գրավոր առաջարկությանը վերջինիս կողմից տրված համաձայնությունը.
1. Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող, Հրազդանի կիրճի հ.155 հասցեում գտնվող 119.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի) ճանաչել օրինական։
2. Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող, Հրազդանի կիրճի հ.155 հասցեում գտնվող, սույն որոշման 2-րդ կետով օրինականացված 119.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով կառույցը (սեփականության իրավունքի գրանցման 06.03.2009թ. հ.2471566 վկայական)` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 1822230 (մեկ միլիոն ութ հարյուր քսաներկու հազար երկու հարյուր երեսուն) դրամով, և նույն հասցեում տարածագնահատման 4-րդ գոտում գտնվող՝ կառույցի համար առանձնացված 993.98 քառ. մետր մակերեսով հողամասը (գլխավոր հատակագիծ հ.682-2009 տրված 11.02.2009թ.)՝ 16376815 (տասնվեց միլիոն երեք հարյուր յոթանասունվեց հազար ութ հարյուր տասնհինգ) դրամ կադաստրային արժեքով, ուղղակի եղանակով օտարել կառույցն իրականացրած անձ՝ Եղիշե Հարությունյանին (անձնագիր AH 0283621 տրված 14.12.2006թ. 004-ի կողմից, ք. Երևան, Այգեձոր 76-21)՝ այսուհետ Գնորդ։
3. Սահմանել, որ Գնորդը պարտավոր է՝
1) սույն որոշման ընդունման պահից 30-օրյա ժամկետում.
ա. սույն որոշման 3-րդ կետով կառույցի համար սահմանված գումարը վճարել Երևան քաղաքի բյուջեի N900015211262, իսկ հողամասի համար սահմանված գումարը՝ N900015211254 գանձապետական հաշիվներին,
բ) Երևան քաղաքի բյուջեի N900015211387 գանձապետական հաշվին վճարել կառույցի նկատմամբ Երևան համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար կատարված ծախսերը, որոնք կազմում են 31980 (երեսունմեկ հազար ինը հարյուր ութսուն) դրամ,
2) իր միջոցների հաշվին վճարել կառույցի և հողամասի չափագրման ու դրանց վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
4. Լիազորել Երևանի քաղաքապետի խորհրդական Հ. Մուրադյանին 10-օրյա ժամկետում կառույցի և հողամասի համար սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված գումարների վճարումից հետո, Երևանի քաղաքապետի անունից Գնորդի հետ կնքել կառույցի և դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր։
5. Նախազգուշացնել Գնորդին, որ կառույցի և հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները՝ 30-օրյա ժամկետում պետական գրանցման։
6. Երևանի քաղաքապետի 2009 թվականի փետրվարի 2-ի «Հրազդանի կիրճի հ.155 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 2115.81քմ մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված շինության նկատմամբ Երևանի քաղաքապետարանի սեփականության իրավունքը ճանաչելու մասին» հ.487-Ա որոշման վերնագրում և 1-ին կետում «2115.81քմ» տառերը փոխարինել «993.98քմ» տառերով։
7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8. Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանը։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ