Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
425-Ա 08.02.2018թ.
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏՒ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի Հ.5184-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով և հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 21.03.2017թ. հ.18-06/262 գրությամբ տրված եզրակացությունը.
1.Երևանի քաղաքապետի 2007թ. նոյեմբերի 29-ի «Բազմաբնակարան շենքերին կից (շենքերի ծավալից դուրս) ինքնակամ իրականացված կառույցներն օրինական ճանաչելու և շենքերի զբաղեցրած հողամասերը դրանց բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերին անհատույց բաժնային սեփականության իրավունքով փոխանցելու մասին» հ.5184-Ա որոշման հավելվածի 535-րդ տողի 3-րդ սյունակում «Շիրակի 4-րդ նրբանցք հ.21շենք» բառերը փոխարինել «Շիրակի փողոց, հ.21շենք» բառերով, 4-րդ սյունակում ամրագրել հողամասի մակերես` «1229.20քմ»:
2.Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույթները՝ քննարկվող հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման:
3.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված նոր նմուշի հատակագծով։
4.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին 5-օրյա ժամկետում սույն որոշման մասին տեղեկացնել համապատասխան բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին՝ բնակչությանն իրազեկելու համար։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների և քարտուղարության պետերի վրա։
6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի խորհրդական՝ Հ.Մուրադյանի վրա։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ