Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

01.12.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4263-Ա 01.12.2021թ.


«ԵՐԵՎԱՆԻ Վ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.12 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՎԱԾ ՏՆՕՐԵՆ ԹԵՐԵԶԱ ՀԵՆՐԻԿԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» N 319-Ն որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետով, հիմք ընդունելով «Երևանի Վ. Համբարձումյանի անվան հ.12 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի 2021թ. նոյեմբերի 17-ի (հ.4 արձանագրություն) որոշումը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի եզրակացությունը (18.11.2021թ.) ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի՝ 25.11.2021թ. h.12/149091 զեկուցագիրը`

1. «Երևանի Վ.Համբարձումյանի անվան հ.12 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Թերեզա Հենրիկի Հովհաննիսյանի հետ 2021 թվականի դեկտեմբերի 1-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով (01.12.2021թ.–01.12.2026թ.):
2. «Երևանի Վ.Համբարձումյանի անվան հ.12 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Անժելա Խաչիկյանին ազատել նույն կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումից։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                             ՀՐԱՉՅԱ ՍԱՐԳՍՅԱՆ