Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

02.12.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4283-Ա 02.12.2021թ.

 


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի Հ.403-Ա
ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՊՈՂՈՏԱՅԻ
Հ.Հ.55/2 ԵՎ 55/3 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ
ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Ջրառ» ՓԲԸ-ի և «Պար Սամ Եղբայրներ» ՍՊԸ-ի դիմումը՝ Տիգրան Մեծի պողոտայի հ.հ.55/2 և 55/3 հասցեներում գտնվող հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 26.01.2018թ. հ.26012018-01-0217 և 11.06.2020թ. հ.11062020-01-0164 /գաղտնաբառեր՝ AXLRSFBS6AMI, W8GAL7DIJJQA/ վկայականները, ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի /սեփականության/ պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 29.06.2020թ. հ.Կ-29062020-01-0056 գաղտնաբառ՝ ISLOFYIZK4H8, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի 14.04.2021թ. h.ՄՇ/9096, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 12.04.2021թ. հ.ԴԳ 1756, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի 12.04.2021թ. հ.22-20/1210 գրությունները:
Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի հունիսի 22-ի հ.403-Ա որոշմամբ՝ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի հ.55/2 հասցեում գտնվող «Ջրառ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ 0.194615հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը «ջրային» նշանակության հողերի կատեգորիայից փոխադրվել է «բնակավայրերի», իսկ Տիգրան Մեծի պողոտայի հ.55/3 հասցեում գտնվող, «Պար Սամ Եղբայրներ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ 0.130476հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը «բնակավայրերի» նշանակության հողերի կատեգորիայից փոխադրվել է «ջրային» հողերի կատեգորիա։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 21.04.2021թ. հ.18-06/382 եզրակացությունը.
1. Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի հ.55/2 հասցեում գտնվող, «Ջրառ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 0.194615հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը, Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի հունիսի 22-ի հ.403-Ա որոշման համապատասխան, սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` հասարակական կառուցապատման:
2. Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի հ.55/3 հասցեում գտնվող, «Պար Սամ Եղբայրներ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ 0.130476հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները սահմանել ջրային հողերի:
3. Ընդունել ի գիտություն, որ «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի 06.05.2021թ. հ.522121 գրության համաձայն՝ Տիգրան Մեծի պողոտայի հ.հ.55/2 և 55/3 հասցեներում առկա են ընկերությանը պատկանող կոմունիկացիաներ, ինչի պարագայում մինչև շինարարական աշխատանքներ սկսելն անհրաժեշտ է իրականացնել կոմունիկացիաների տեղափոխման աշխատանքներ՝ ընկերության աշխատակցի ներկայությամբ:
4. Հողամասերի նկատմամբ փոխված նպատակային և գործառնական նշանակություններով իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում՝ համաձայն կից ներկայացվող նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանքի/:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
7. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ