Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4328-Ա 21.11.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի Հ.2911-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԵՐԵՎԱՆԻ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ Հ.77 ԵՐԹՈՒՂՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՇԱՐԺԱԿԱԶՄԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԵՎ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. օգոստոսի 16-ի հ.762 որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի 10-րդ ենթակետով, 58-րդ կետով, 62-րդ կետի 2-րդ ենթակետով, 69-րդ կետով և հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարի 07.11.2019թ. հ.14/108900հ զեկուցագիրը.
1.Հաստատել 2019թ. նոյեմբերի 8-ին անցկացված՝ Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ.75 երթուղու շարժակազմի զննման, ինչպես նաև մի շարք միկրոավտոբուսային երթուղիների շարժակազմերի համալրման և փոխարինման գործընթացի արդյունքները (08.11.2019թ. հ.2 Զ – 8 Հ/Փ (19) արձանագրություն)։
2.Երևանի քաղաքապետի 2012 թվականի մարտի 30-ի «Երևան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցը հաստատելու մասին» հ.2911-Ա որոշման N 2 հավելվածում ընդգրկված միկրոավտոբուսային հ.75 երթուղին շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

3.Դադարեցնել «Էս.Թի.Տրանս Մոբիլ» ՍՊԸ-ի՝ Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ.75 երթուղու սպասարկման իրավունքը։

4.Թույլատրել «Անգել տրանս» ՍՊԸ-ին, ժամանակավորապես, 6 (վեց) ամիս ժամկետով, սպասարկելու Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ.77 երթուղին, 100 (հարյուր) դրամ ուղեվարձով, ընկերության կողմից ներկայացված շարժակազմով՝ համաձայն հավելվածի:
5.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարին.
1) լուծել Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ.75 երթուղու համար «Էս.Թի.Տրանս Մոբիլ» ՍՊԸ-ի հետ կնքված՝ ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման պայմանագիրը.
2) Երևանի քաղաքապետի անունից Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ.77 երթուղու համար «Անգել տրանս» ՍՊԸ-ի հետ կնքել ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման պայմանագիր՝ 6 (վեց) ամիս ժամկետով։
6.Հանձնարարել «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենին.
1) լուծել Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ.75 երթուղու համար «Էս.Թի.Տրանս Մոբիլ» ՍՊԸ-ի հետ կնքված՝ երթուղու սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիրը.
2)Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ.77 երթուղու համար «Անգել տրանս» ՍՊԸ-ի հետ կնքել երթուղու սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիր 6 (վեց) ամիս ժամկետով և կազմակերպել երթուղու աշխատանքը.
3) պայմանագրի մեկ օրինակը ներկայացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչություն.
4) սույն որոշման 1-ին կետում նշված արձանագրության հիման վրա համապատասխան երթուղիներում կատարել շարժակազմերի համալրումներ ու փոխարինումներ և կազմակերպել դրանց աշխատանքը:
7.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարի վրա:
8.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                              Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ