Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4384-Ա 10.12.2021թ.
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 1468-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 34-րդ հոդվածով.
1. Երևանի քաղաքապետի 2011 թվականի ապրիլի 21-ի «Երևանի քաղաքապետի 2009 թվականի հուլիսի 29-ի հ.7149-Ա և 2011 թվականի փետրվարի 1-ի հ.215-Ա որոշումներում փոփոխություններ կատարելու, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 1468-Ա որոշման N 2 հավելվածի 10-րդ կետի «ա» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«ա) ունի /031301.00.6 կամ 031301.00.7/ հոգեբանություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության առնվազն առաջատար պաշտոնների 2-րդ ենթախմբի պաշտոններում կամ դրանց համապատասխանող` պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա համայնքային ծառայության ստաժ և համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ առնվազն հինգ տարվա հանրային ծառայության ստաժ և համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճանին համապատասխանող` պետական ծառայության դասային աստիճան (կոչում) կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ վարչական կամ հայեցողական կամ ինքնավար պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երեք տարվա փորձ կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.»:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ