Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4473-Ա, 28.11.2014թ.
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ
ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՅԻ
ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՍԵՈՒԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը, հաշվի առնելով Սեուլի ՄԱԶԾ ռազմավարության կենտրոնի տնօրենի և Կորեայի կանաչ տեխնոլոգիաների կենտրոնի նախագահի «Հավասար էներգետիկ հասանելիության և համապատասխան տեխնոլոգիաներ» սեմինարի մասնակցության հրավերը՝
1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Ա. Հարությունյանին նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը գործուղել Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլ։
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Հարությունյանի գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերը կատարվում են Երևանի 2014թ. բյուջեի միջոցների հաշվին, իսկ մնացած ծախսերը հոգում է հրավիրող կողմը։
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի վրա։
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վ. Վարդանյանի վրա։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ