Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4474-Ա, 28.11.2014թ.
«ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՀՈԱԿ-Ի ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ
ԱՌԱՐԿԱՆԵՐԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության նախարարի 15.11.2014թ. հ. 01/1.8/5844-14 գրությունը և նպատակ ունենալով աջակցելու ՀՀ քաղաքաշինության նախա-րարության «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ում ՀՀ ազգային հերոս, պետական-քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանին նվիրված «Ժառանգություն» խորագրով ցուցահանդեսի կազմակերպմանը, ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետով.
1. Թույլատրել «Կարեն Դեմիրճյան թանգարան» համայնքային ոչ առևտրային կազմկակերպության տնօրենին՝ կազմակերպությանն ամրացված, Երևան համայնքի սեփականությունը համարվող գույքի կազմից թանգարանի հիմնական և գիտաօժանդակ ֆոնդերում ընդգրկված ցուցանմուշները, համաձայն հավելվածի 2014 թվականի նոյեմբերի 28-ից երկու ամիս ժամկետով տեղափոխել ՀՀ քաղաքաշինության նախարարության «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ։
2. Լիազորել «Կարեն Դեմիրճյան թանգարան» համայնքային ոչ առևտրային կազմկակերպության տնօրենին՝ ապահովել ՀՀ քաղաքաշինության նախարարության «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ին տրամադրվող առարկաների տեղափոխման, պատշաճ պահպանման և հետ վերադարձնելու մասին պայմանագրի կնքումը:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետի և «Կարեն Դեմիրճյան թանգարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի վրա:
4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Ա. Սուքիասյանի վրա:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ