Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

23.12.2016

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

4483-Ա 23.12.2016թ.

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱՄԱՐԱԿԻ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔԻ Հ.35 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ
ՀԱՄԱՐ ՏՐՎԱԾ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՈՒՄ, ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՓԱՍՏԱԳՐՄԱՆ ԱԿՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Աշոտ Կարախանյանի և Գայանե Մկրտչյանի կողմից Երևանի քաղաքապետին հասցեագրված 01.12.2016թ. հ.Կ-3506 դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը, ղեկավարվելով <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>>  ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետով և <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1.Երևան քաղաքի Կամարակի 1-ին նրբանցքի հ.35 բնակելի տան համար տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքում, շինարարության թույլտվության մեջ  և շինարարության շահագործման փաստագրման ակտում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1)Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավարի կողմից 28.07.2003թ. տրված NՃԲ/Ղ-Կ-99 ճարտարապետահատակագծային առաջադրանքի 3-րդ մասում (կառուցապատողի տվյալների հատվածում)՝ <<Աշոտ Կարախանյան>> բառերից հետո լրացնել <<և Գայանե Մկրտչյան>> բառերը, իսկ 4-րդ մասում (առաջադրանքի տրամադրման հիմքի հատվածում) նշված <<31.07.2003թ.>> բառերը փոխարինել <<31.07.2002թ.>> բառերով.
2)Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավարի կողմից 25.09.2003թ. տրված N124 շինարարության թույլտվության 1-ին տողը՝ «Աշոտ Կարախանյանին» բառերից հետո լրացնել «և Գայանե Մկրտչյանին» բառերով, իսկ նախագծային աշխատանքների կապալառուի տվյալների համար նախատեսված մասում նշված՝ «ՏՐԱՆՍՊՈՐՏՆԱԽԱԳԻԾ» բառը փոխարինել «ՏՐԱՆՍՆԱԽԱԳԻԾ» բառով.
3)Երևանի քաղաքապետարանի կողմից 14.03.2008թ. ձևակերպված N02/19-Կ-581-88 շինարարության շահագործման փաստագրման ակտի 1-ին տողը՝ «Աշոտ Կարախանյանի» բառերից հետո լրացնել <<և Գայանե Մկրտչյանի>> բառերով, իսկ ա) կետում նշված <<ՏՐԱՆՍՊՈՐՏՆԱԽԱԳԻԾ>> բառը  փոխարինել <<ՏՐԱՆՍՆԱԽԱԳԻԾ>> բառով:
2.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:


 
ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                  Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ