Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

03.12.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4496-Ա 03.12.2019թ.


ԱՂԱԲԱԲՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.5/5 ԵՎ Հ.7/6 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԱԲԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈԻ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ռուբեն Նազարեթյանի դիմումը՝ Աղաբաբյան փողոցի հ.5/5 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.16082019-01-0186 վկայական) և Աղաբաբյան փողոցի հ.7/6 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.16082019-01-0164 վկայական) հասցեներում սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխելու մասին:
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.16082019-01-0186 և հ.16082019-01-0164 վկայականներում՝ քննարկվող հողամասերի նպատակային նշանակություններն ամրագրված են արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, իսկ գործառնականը կամ հողատեսքը՝ արդյունաբերական օբյեկտների:
ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող հողամասերը գտնվում են բնակավայրերի նպատակային նշանակության անցումային բուֆերային գոտում, որն իր մեջ կարող է ներառել և բնակելի և հասարակական կառուցապատում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 14.3 հոդվածի 12-րդ մասով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 01.10.2019թ. հ.18-06/-Ն-1742 եզրակացությունը.
1.ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Աղաբաբյան փողոցի հ.5/5 և Աղաբաբյան փողոցի հ.7/6 հասցեներում, սեփականության իրավունքով Ռուբեն Նազարեթյանին պատկանող հողամասերի նպատակային և գործառնական նշանակություն-ները սահմանել բնակավայրերի, իսկ ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/ սահմանել բնակելի կառուցապատման:
2.Սույն որոշումից ծագող նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունները ենթակա են պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում, համաձայն կից ներկայացվող նախագծման թույտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանքի):
3. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ