Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

03.12.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4507-Ա 03.12.2019թ.


ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.33 ՇԵՆՔԻ Հ.51 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԼՈԼԱ ՇԱԼՎԻԻ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԵՎ ԴԱՆԻԵԼ ՍԱՄՎԵԼԻ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 27.09.2019թ. տրված հ.18-06/ԲՕ-72 մասնագիտական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «ԼԻՎԱԿՈ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ-ի կողմից 15.08.2018թ. տրված եզրակացությունները, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձանց դիմումը (02.09.2019թ. հ.Դ-1992).
1. Երևան, Կենտրոն Սայաթ-Նովա պողոտայի հ.33 շենքի հ.51 հասցեում՝ (սեփականության իրավունքի գրանցման 22.03.2013թ. հ.22032013-01-2134 վկայական) քաղաքացիներ Լոլա Շալվիի Դանիելյանի և Դանիել Սամվելի Դանիելյանի կողմից ինքնակամ իրականացրած 1.7 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի, բնակարանի ներսում) և ինքնակամ բացված դռները 2/երկու/ հատ ճանաչել օրինական։
2. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
2) կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձինք.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 37000 (երեսունյոթ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը,
2) իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
5. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ