Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

03.12.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4516-Ա 03.12.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի Հ.28-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով 23.09.2019 թվականի ժառանգության իրավունքի վկայագիրը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 24.10.2019թ. 20-ել-1921 եզրակացությունը, Է.Միրզոյանի դիմումը.
1.Երևանի քաղաքապետի 2010 թվականի հունվարի 13-ի «Երևանի Նոր Արեշի 19-րդ փողոցի հ.26/4 բնակելի տան զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը վերականգնելու, բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Սամվել Սերյոժայի Մանուկյանի, Բագրատ Սամվելի Մանուկյանի, Սյուզաննա Սամվելի Մանուկյանի, Սերգեյ Սամվելի Մանուկյանի, Էլզա Անդրանիկի Միրզոյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին» հ.28-Ա որոշման վերնագրից, նախաբանից, 1-ին, 5-րդ կետերից հանել «Սամվել Սերյոժայի Մանուկյանի» բառերը նախաբանի 2-րդ նախադասությունից «Սամվել Սերյոժայի Մանուկյանի (ծնված 01.04.1953թ.)» բառերը:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ