Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

03.12.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4517-Ա 03.12.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի Հ.2196-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով.
1. Երևանի քաղաքապետի 2018 թվականի հունիսի 13-ի «Երևանի Շահումյան 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի հ.2, հ.2/1, 2/3 հասցեների բնակելի տներին կից հողամասի և շենք–շինությունների նկատմամբ Հրաչյա Երջանիկի Հարությունյանի, Սուսաննա Երջանիկի Ալեքսանյանի, Արթուր Մակարի Հարությունյանի իրավունքները վերականգնելու, 103.42քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ.2196-Ա որոշման 3-րդ կետում «Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանին» բառերը փոխարինել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Մհեր Աղաբեկյանին» բառերով:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ