Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.12.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4560-Ա 10.12.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի Հ.2246-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածով, հիմք ընդունելով Անահիտ Զախարյանի և Արտակ Միքայելյանի դիմումը, բնակարանի նկատմամբ իրենց սեփականության իրավունքից հրաժարվելու վերաբերյալ` 2019 թվականի նոյեմբերի 23-ի հ.2316 հայտարարությունը.
1. Երևանի քաղաքապետի 2019 թվականի հուլիսի 1-ի <<Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի հ.10 քանդման ենթակա չորրորդ կարգի վթարային շենքի հ.406 բնակարանի բնակիչներ՝ Անահիտ, Դիանա Զախարյաններին և Արտակ Միքայելյանին վերաբնակեցնելու և բնակարան հատկացնելու մասին>> հ.2246-Ա որոշումից հանել «Անահիտ Զախարյան» և «Արտակ Միքայելյան» բառերը:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
3. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                            Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ