Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.12.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4561-Ա 10.12.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ
ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 37-րդ հոդվածներով.
1.Երևանի քաղաքապետի 2019 թվականի հոկտեմբերի 21-ի «Ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամաս օտարելու և հասցե տրամադրելու մասին» հ.3852-Ա որոշման մեջ «Հարությունյանս» բառը փոխարինել «Հարթունյանս» բառով:
2.Երևանի քաղաքապետի 2017 թվականի դեկտեմբերի 19-ի «Երևան քաղաքի Մարգարյան փողոցի հ.37 շենքի հ.68՝ 43.7քմ ընդհանուր մակերեսով բնակարանն անհատույց օտարելու մասին» հ.4628-Ա որոշման 2-րդ կետից հանել «(Արսեն Ամյան)» բառերը:
3.Երևանի քաղաքապետի 2015 թվականի հունիսի 16-ի «Վարձակալության իրավունքով տրամադրված հողամասը փոխանակելու մասին» հ.1827-Ա որոշման 5-րդ կետում «պետ Արսեն Ամյանին» բառերը փոխարինել «պետին» բառով:
4. Երևանի քաղաքապետի 2019 թվականի նոյեմբերի 20-ի ««Երևանի Վարդանանց Ասպետներ» թիվ 106 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված տարածքի համար վարձակալության պայմանագիր կնքելու թույլտվության մասին» հ.4284-Ա որոշման 1-ին կետում «մարզական» բառը փոխարինել «մշակութային» բառով, իսկ 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված աշխատանքային 10-օրյա ժամկետը հաշվարկել սույն որոշման ընդունման պահից։
5. Երևանի քաղաքապետի 2019 թվականի օգոստոսի 6-ի «Ավանեսովի փողոցի հ.24/3 և h.24/32 հասցեներում վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարելու մասին» հ.2791-Ա որոշման 6-րդ կետում «պետ Արսեն Ամյանին» բառերը փոխարինել «պետին» բառով:
6. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2016 թվականի օգոստոսի 26-ի «Դեմիրճյան փողոցի հ.20 հասցեում գտնվող ավտոտնակի զբաղեցրած հողամասի համար վարձակալության պայմանագիր կնքելու մասին» հ.3069-Ա որոշումը և դրա հիման վրա թողարկված հ.1699-2016 հողամասի հատակագիծը:
7.Երևանի քաղաքապետի 2019թ. օգոստոսի 15-ի «Ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամաս օտարելու և հասցե տրամադրելու մասին» հ.2935-Ա որոշման 6-րդ կետում «պետ Արսեն Ամյանին» բառերը փոխարինել «պետին» բառով:
8.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
9.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                  Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ