Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.12.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4562-Ա 10.12.2019թ.

 

ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳԻՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Մարգարիտ Գրիգորյանի դիմումը՝ Դալմայի այգիներում գտնվող հողամասի (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 29.11.2005թ. հ.2030097 վկայական) վարձակալության պայմանագիրը լուծելու մասին։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 468-րդ և 469-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 18.11.2019թ. հ.18-06/1-Գ-7752 եզրակացությունը.
1. Լիազորել Երևանի քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Մարգարիտ Գրիգորյանի հետ կնքել համաձայնագիր՝ Դալմայի այգիներում գտնվող 1788.9քմ մակերեսով հողամասի համար 2005 թվականի սեպտեմբերի 29-ին կնքված վարձակալության հ.578 պայմանագիրը լուծելու մասին` նախատեսելով կետ Երևան համայնքի բյուջեի նկատմամբ հարկային պարտավորությունները կատարելու վերաբերյալ, կատարելով համապատասխան փոփոխություն հողօգտագործողների հաշվառման բազայում:
2. Ընդունել ի գիտություն, որ հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու մասին համաձայնագրից ծագող իրավունքի դադարումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումում։
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                            Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ