Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.02.2016

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

509-Ա  19.02.2016թ.

ԵՐԵՎԱՆԻ ՎՐԱՑՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.73/3 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ
ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ  ԴԱՎԻԹ ԼԻՊԱՐԻՏԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ, ՍԱԼԲԻ ԵՍԱՅԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ  ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Դավիթ Լիպարիտի Խաչատրյանի (ծնված 00.00.1946թ.), Սալբի Եսայի Հարությունյանի (ծնված 20.02.1957թ.)  դիմումը։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը,
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 26.01.2015թ. հ.1-0174, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 05.05.2015թ. հ.3201 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 08.04.2015թ. հ.20-Ել-377 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Վրացյան փողոցի հ.73/3 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության  2005 թվականի դեկտեմբերի 29-ի  հ.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Վրացյան փողոցի հ.73/3 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Դավիթ Լիպարիտի Խաչատրյանի, Սալբի Եսայի Հարությունյանի  սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 49.02քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 49.02քմ մակերեսով հողամասի
(որից 32.92քմ մակերեսով հողամասն ընդհանուր համատեղ սեփականություն է Անահիտ Կարապետյանի, Գայանե, Անժելա  Խաչատրյանների հետ) և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Երևանի Վարդանանց նրբանցքի հ.122 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Վրացյան փողոց հ.73/3 տուն>>։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի խորհրդական՝  Հ. Մուրադյանի վրա։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                  Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ