Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  
 
522-Ա  16.02.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ՆՈՐ ՆՈՐՔԻ ՄՈԼԴՈՎԱԿԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.50/2 ՇԵՆՔԻ Հ.36՝ 50.3 ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ   
 


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Բաբկեն Մուշեղյանի դիմումը՝ Երևանի Նոր Նորքի Մոլդովական փողոցի հ. 50/2 շենքի հ. 36՝ 50.3քմ ընդհանուր մակերեսով բնակարանը   մասնավորեցնելու մասին:     
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլխի կանոններով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետը.        
1.Երևան համայնքի սեփականություն համարվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.30092016-01-0168 վկայական), Երևանի Նոր Նորքի Մոլդովական փողոցի հ.50/2 շենքի հ.36՝ 50.3 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը նվիրել նույն բնակարանի բնակիչ` Բաբկեն  Գուրգենի Մուշեղյանին (1 անձ, այսուհետ  նվիրառու)` որպես սեփականություն:         2.Լիազորել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին (Արմեն Ուլիխանյան)` Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նվիրառուի հետ կնքել բնակարանի նվիրատվության մասին պայմանագիր:   
3.Ընդունել ի գիտություն, որ նվիրատվության մասին պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում է նվիրառուի կողմից:           
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին`դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:   
5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել  Երևանի  Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի վրա:                    
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի քարտուղարը:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                     Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ