Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  
 
525-Ա  16.02.2018թ.

ԱՐԱՐԱՏՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.9 ՇԵՆՔԻ  Հ.1 ԱՎՏՈՏՆԱԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Տիգրան Ասատրյանի դիմումը` Արարատյան  փողոցի հ.9 շենքի  հ.1 ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N11062013-01-0261 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:       
Համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրված 26.01.2018թ.հ.ԱՏ-24/01/2018-1-0152 տեղեկանքի՝ Արարատյան փողոցի հ.9 շենքի հ.1 ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 524198 ՀՀ դրամ:                          
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի  466-րդ և  468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ հաստատված հավելվածով.
1.Լիազորել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ա. Սարգսյանին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Տիգրան Ասատրյանի հետ կնքել համաձայնագիր` Արարատյան փողոցի հ.9 շենքի հ.1 ավտոտնակի զբաղեցրած 24.0քմ մակերեսով հողամասի համար, 13.06.2005թ. կնքված վարձակալության հ.1505/6 ՊՓ պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին.
1)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության  ժամկետը երկարացվել է մինչև 2021 թվականի հունվարի 1-ը>>:
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` ՀՀ վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                     Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ