Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  
 
528-Ա  16.02.2018թ.

ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.54/5 ՀԱՍՑԵՈՒՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ  ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ   ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 

                                     

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Խեչո Խաչադուրյանի և Արմենուհի Դեր Ավանեսյանի լ/ա Էմիլ Մայիլյանի դիմումը՝ նախագծման թույլտվության հիման վրա մշակված բնակելի տան կառուցման համար աշխատանքային նախագիծը համաձայնեցնելու և շինարարական թույլտվություն  ստանալու  մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.09102017-01-0225 վկայականը և 02.02.2018թ. տրամադրված  հ.01/18-Մ-531-75 շինարարության  թույլտվությունը։     
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ հաստատված ծրագրով, ՀՀ կառավարության 2001թ. ապրիլի 12-ի հ.286 որոշմամբ հաստատված կարգի  44-րդ կետի ժբ) ենթակետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 08.02.2018թ. հ.18-08/1-Մ-531 եզրակացությունը.
1.Բաղրամյան պողոտայի հ.54/5 հասցեում կառուցապատվող հողամասին հարող և ճարտարապետաշինարարական նախագծերով առանձնացված՝ 54.0քմ մակերեսով տարածքը (հողամասը) վարձակալության իրավունքով տրամադրել Խեչո Խաչադուրյանին և Արմենուհի Դեր Ավանեսյանին` շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում շինարարական հրապարակի սահմաններում ներառելու համար:
2.Լիազորել Երևանի  քաղաքապետարանի  աշխատակազմի  անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին, Երևանի քաղաքապետի անունից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Խեչո Խաչադուրյանի և Արմենուհի Դեր Ավանեսյանի հետ, 02.02.2018թ. մինչև ավարտված շինարարության շահագործման փաստագրման օրը ժամկետով, կնքել վարձակալության պայմանագիր՝ տարեկան վարձավճարը սահմանելով տվյալ հողամասի կադաստրային արժեքի 3 (երեք) տոկոսի չափով։ Քննարկվող հողամասը գտնվում է տարածագնահատման 4-րդ գոտում։
3.Քննարկվող՝ 54.0քմ մակերեսով հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով  հաստատված  հատակագծով, որի թողարկման համար սահմանել  7-օրյա ժամկետ։
4.Ընդունել ի գիտություն, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտով կողմերի իրավունքները  և  պարտավորությունները դադարում  են։
5.Ընդունել ի գիտություն, որ հողամասի վարձակալության պայմանագրից  ծագող իրավունքը՝ ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու օրը։
7.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով՝  երկամսյա ժամկետում։
8.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունների պետերի վրա:
9.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։  

      

         
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                     Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ