Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

24.02.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  

529-Ա  23.02.2017թ.

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԸ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Երևան քաղաքը 2017թվականին  հնարավոր հեղեղումներից պաշտպանելու նպատակով.
1.Ստեղծել աշխատանքային խումբ /հավելված հ.1/։
2.Հանձնարարել աշխատանքային խմբին /Կ.Արեյան/՝ իրականացնել համապատասխան միջոցառումներ Երևան քաղաքը հնարավոր հեղեղումներից պաշտպանելու համար։ Անհրաժեշտության դեպքում այդ աշխատանքներում ընդգրկել նշված խնդրի լուծման հետ առնչվող Երևան քաղաքի կառույցներն ու կազմակերպությունները։
3.Հանձնարարել Երևանի վարչական շրջանների աշխատակազմերի ղեկավարներին.
1)մինչև 2017 թվականի մարտի 15-ը՝ ստեղծել հեղեղումների դեմ պայքարի հանձնաժողովներ, կազմակերպել վթարների կանխարգելման աշխատանքային խմբեր և սահմանել հերթապահություն.
2)գետերի հեղեղային ելքերի հեռացումն ապահովելու համար՝ ափամերձ տարածքներում կազմակերպել մշտական աղբահանություն.
3)ձեռնարկել միջոցներ գետերն աղտոտող ֆիզիկական և իրավաբանական անձանց պատասխանատվության ենթարկելու համար.
4)ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ Հրազդան, Գետառ, Ողջաբերդ գետերի գոտիներում տեղաբաշխված բնակչությանը և տնտեսվարող սուբյեկտներին վարարումների ժամանակահատվածում հնարավոր վտանգներից զերծ պահելու համար:
4.Առաջարկել «Դավարս» ՍՊԸ-ին՝ Երևանի քաղաքապետարանի հետ 31.07.2014թ. կնքված հ.ԵՔ-ԲԸԾՁԲ-14/82 պայմանագրի համաձայն՝ Երևան քաղաքի Ավան, Նոր Նորք, Կենտրոն, Էրեբունի և Շենգավիթ վարչական  շրջանների տարածքներում իրականացնել Գետառ և Ողջաբերդ գետերի հուների մաքրման աշխատանքներ՝ սույն որոշմամբ սահմանված ժամկետներում  /հավելված հ.2/:
5.Առաջարկել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին՝ ապահովել հեղեղումների դեմ պայքարի համար անհրաժեշտ աշխատանքների կատարումը և անձրևատար կոյուղագծերի ցանցի մաքրումը՝ սույն որոշմամբ սահմանված  ժամկետում  /հավելված հ.2/։
6.Ընդունել ի գիտություն, որ հեղեղումներից պաշտպանելու միջոցառումները՝ համապատասխան վարչական շրջանները  պետք է կատարեն Երևան քաղաքի 2017թվականի  բյուջեի՝ վարչական շրջանների մասերով նախատեսված միջոցների  հաշվին։
7.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի Ջրային կառույցների ՓԲԸ-ին՝
Երևանյան ջրամբարում ստեղծել անհրաժեշտ պահուստային ծավալ՝ հեղեղային ջրերը կենտրոնացնելու համար, ամենօրյա կապ հաստատել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության  հետ։
8.Առաջարկել ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությանը՝ սպասվելիք հեղեղումները կանխելու նպատակով Երևանի քաղաքապետարանին պարբերաբար տեղեկություններ հայտնել գետերի ելքերի և եղանակի տեսության մասին։
9.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի վարչական շրջանների աշխատակազմերի ղեկավարների, քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության,  շինարարության և բարեկարգման  վարչությունների պետերի վրա։
10.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ  Կ.Արեյանի վրա։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ