Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  
 
529-Ա  16.02.2018թ.

ՆՈՒՆԵ ԿՐՊՈՅԱՆԻՆ  ՈՒՂՂԱԿԻ  ՎԱՃԱՌՔԻ  ՄԻՋՈՑՈՎ   ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՈՂԱՄԱՍ  ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Նունե Կրպոյանի  դիմումը` Գ.Հովսեփյան փողոցի հ.5 հասցեում գտնվող հողամասին (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.20122017-01-0379 վկայական) կից` սպասարկման տարածքի ընդլայնման նպատակով,  ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամաս տրամադրելու  մասին:
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ ընդլայնման նպատակով, լրացուցիչ տրամադրման համար քննարկվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 316.2քմ, որի  ուրվագծային  չափերն ու  դիրքը թույլ չեն տալիս,  որ  այն դառնա առանձին  հրապարակային  սակարկությունների  առարկա /ՀՀ  կառավարության 2016թ. մայիսի 26-ի հ.550-Ն որոշման  1-ին  կետի 7-րդ ենթակետի  պահանջներին համապատասխան, այն է` օտարվող հողամասը փաստացի սահմանազատված է և տիրապետվում է ընդլայնվող հողամասի սեփականատիրոջ կողմից և օտարվող հողամասում այլ անձի կողմից որևէ քաղաքաշինական գործունեության իրականացումը կբերի ընդլայնվող հողամասում գտնվող շենքի կամ շինության շահագործման, անվտանգության, սեյսմակայունության կամ սպասարկման համար անհրաժեշտ ՀՀ օրենսդրութամբ սահմանված նորմերի խախտման կամ ըստ նպատակային /գործառնական/ նշանակությամբ օգտագործելու հետագա անհնարինության/:
ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշումով  հաստատված Երևան քաղաքի  գլխավոր  հատակագծի համաձայն՝  հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային  նշանակության  /կատեգորիայի/ խառը կառուցապատման գոտում, համապատասխանում է ՀՀ հողային  64-րդ  հոդվածի 2-րդ կետի 1, 2  և 3 ենթակետերի պահանջներին, ընդգրկված չէ ՀՀ հողային  օրենսգրքի  60-րդ  հոդվածով սահմանված հողամասերի կազմում և  գտնվում  է  Երևան քաղաքի հողերի  տարածագնահատման համաձայնեցված  սխեմայի 5-րդ գոտում /ծածկագիր՝  01-009-023-049/:
Ղեկավարվելով  «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ  օրենքի 49-րդ հոդվածով,  «Վարչարարության  հիմունքների և վարչական  վարույթի  մասին»  ՀՀ օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով և  59-րդ  հոդվածով, ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի  հ.550-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2017  թվականի դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ հաստատված ծրագիրը,  հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 30.01.2018թ. հ.18-06/1-Կ-154 եզրակացությունը.
1.Գ.Հովսեփյան փողոցի  հ.5  հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Նունե Կրպոյանին պատկանող հողամասին կից` 316.2քմ մակերեսով հողամասը, գոյություն ունեցող օբյեկտի սպասարկման տարածքի ընդլայնման նպատակով,  ուղղակի  վաճառքի միջոցով  օտարել (վաճառել) իրեն՝  տարածագնահատման 5-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է  3386502 /երեք միլիոն երեք հարյուր ութսունվեց հազար հինգ հարյուր երկու/ ՀՀ դրամ և փոխանցել Երևանի  քաղաքապետարանի  900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
2.ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝  Գ.Հովսեփյան  փողոցի  հ.5 հասցեում գտնվող 316.2քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը  /օգտագործման նպատակը/ սահմանել բնակելի կառուցապատման։
3.Հողամասի սահմանները որոշվում են 316.2քմ մակերեսի համար սահմանված կարգով  հաստատված հատակագծով։
4.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Երևանի քաղաքապետի անունից, հողօգտագործողի  հետ  կնքել  հողամասի առուվաճառքի  պայմանագիր:
5.Սահմանել, որ սույն որոշման ընդունումից հետո, հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքը չվճարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։
6.Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական  գրանցման անշարժ գույքի պետական  ռեգիստրի  համապատասխան ստորաբաժանումում:
7.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի  Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
8.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության,  անշարժ  գույքի  կառավարման  վարչությունների  պետերի  վրա:
9.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։  


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                     Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ