Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  
 
532-Ա  16.02.2018թ.

ՄԱՄԻԿՈՆՅԱՆՑ ՓՈՂՈՑԻ Հ.37/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ
ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ  

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ռուզան Ավագյանի դիմումը, Մամիկոնյանց փողոցի հ.37/2 հասցեում  կառուցապատման իրավունքով տրամադրված (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների  պետական գրանցման հ.22082016-01-0099 վկայական) տաղավարը և դրանով ծանրաբեռնված հողամասն օտարելու մասին։
Քննարկվող հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2 և 3 ենթակետերի պահանջներին, Երևան քաղաքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշման 46-րդ կետի համաձայն վերը նշված շինությունը և դրանով ծանրաբեռնված հողամասն ընդգրկված են 2018թ. օտարման համար առաջարկվող գույքերի ցանկում, ենթակա են օտարման, դուրս են եկել ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկից և ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում են 5-րդ գոտում /ծածկագիր՝ 01-003-215-103/։
ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիայի/ խառը կառուցապատման գոտում, որն իր մեջ ներառում է և բնակելի և հասարակական կառուցապատում, ընդհանուր օգտագործման տարածքների հավասարաչափ համադրությամբ։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 31-րդ գլխի 6-րդ բաժնի կանոններով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 26-ի h.87-Ն որոշման 46-րդ կետով  սահմանված դրույթները, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 02.02.2018թ. հ.18-06/1-Ա-577 եզրակացությունը.  
1.Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող, Մամիկոնյանց փողոցի հ.37/2 հասցեում գտնվող, հողամասը և դրա վրա կառուցված շինությունը (տաղավար) ուղղակի վաճառքի միջոցով օտարել Ռուզան Ավագյանին (այսուհետ՝ Գնորդ) հետևյալ գներով՝ հողամասի արժեքը՝ տվյալ պահին գործող կադաստրային արժեքի եռապատիկի չափով (1.0քմ հողամասի կադաստրային արժեքը կազմում է 10710,0 ՀՀ դրամ, իսկ  20.0քմ մակերեսով հողամասի վաճառքի արժեքը՝ 20.0x10710.0x3= 642 600ՀՀ դրամ), իսկ 20.0քմ մակերեսով տաղավարի արժեքը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ սահմանված բազային տուրքի 90-ապատիկի չափով (20.0քմx36900= 738 000 ՀՀ դրամ)։    
2.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Երևանի քաղաքապետի անունից, Գնորդի հետ կնքել 20.0քմ մակերեսով հողամասի և դրա վրա կառուցված 20.0քմ մակերեսով շինության /տաղավար/ առուվաճառքի պայմանագիր:
3.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Մամիկոնյանց փողոցի  հ.37/2  հասցեում  գտնվող, 20.0քմ մակերեսով հողամասի և դրա վրա իրականացված՝ 20.քմ մակերեսով կառույցի նկատմամբ Երևան համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքները։
4.Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետում նշված գույքի նկատմամբ Երևան համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուց և Գնորդին տեղեկացնելուց հետո, 15-օրյա ժամկետում հողամասի և կառույցի արժեքները չվճարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։
5.Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հ.2330-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ Մամիկոնյանց փողոցի հ.37/2 հասցեում գտնվող 20,0քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/ 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի՝ հասարակական կառուցապատման։
6.Հողամասի սահմանները որոշվում են նախկինում թողարկված հ.1593-2009 գլխավոր հատակագծով։
4.Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա:
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։   

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                     Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ