Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.02.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ 
ՈՐՈՇՈՒՄ

 

533-Ա, 19.02.2014թ.

 

ՀԱԼԱԲՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.3 ՔԱՆԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉՈՐՐՈՐԴ ԿԱՐԳԻ ՎԹԱՐԱՅԻՆ
ՇԵՆՔԻ Հ.54 ԲՆԱԿԱՐԱՆԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐ ԱՆԱՀԻՏ ԱՐԱԲՅԱՆԻՆ ԵՎ ԷԴԳԱՐ ԴԱԲԱՂՅԱՆԻՆ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու մասին» հ.682 որոշմամբ և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2009 թվականի օգոստոսի 11-ի հ.7592-Ա, 2012 թվականի դեկտեմբերի 20-ի հ.7937-Ա և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 10-ի հ.95-Ն որոշումները.
1. Հալաբյան փողոցի հ.3 շենքում՝ Անահիտ Արաբյանին և Էդգար Դաբաղյանին բաժնային սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 04.10.2007թ. հ.2207383 վկայական) հ.54` երեք սենյականոց բնակարանի փոխարեն հատկացնել Աջափնյակ վարչական շրջանի, Սիսակյան փողոցի հ.22 շենքի հ.57՝ երեք սենյականոց բնակարանը` մինչև 2014 թվականի փետրվարի 28-ը Հալաբյան փողոցի հ.3 շենքի հ.54 բնակարանը Երևան համայնքին հանձնելու պայմանով։
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին (Ա.Ամյան)՝ Անահիտ Արաբյանի և Էդգար Դաբաղյանի հետ կնքել անշարժ գույքի փոխանակման պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանումում։
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով սահմանված ժամկետում բնակարանը Երևան համայնքին չհանձնելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա։
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։


 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                 Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ