Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  
 
533-Ա  16.02.2018թ.

ՄՈԼԴՈՎԱԿԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.29/4 ՇԵՆՔԻ Հ.1/5 ԵՎ Հ.29/5 ՇԵՆՔԻ Հ.1/7 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԻԴՍԱՑՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲՆԱԿԵԼԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության  պետի գրությունը՝ Մոլդովական փողոցի հ.29/4 շենքի հ.1/5 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 18.04.2014թ. հ.18042014-01-0250 վկայական) և հ.29/5 շենքի հ.1/7 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 18.04.2014թ. հ.18042014-01-0192 վկայական) հասցեներում գտնվող, Հայաստանի Հանրապետությանը պատկանող տարածքների գործառական նշանակությունները բնակելի սահմանելու և բնակելի ֆոնդում ընդգրկելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին» հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, 2015 թվականի մարտի 19-ի h.596-Ն որոշման հավելվածի 49-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 12.02.2018թ. հ.18-08/2-8698 եզրակացությունը.
1.Երևանի Մոլդովական փողոցի հ.29/4 շենքի հ.1/5 և հ.29/5 շենքի հ.1/7 հասցեներում գտնվող, Հայաստանի Հանրապետությանը պատկանող տարածքների գործառական նշանակությունները, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների ընդգրկել բնակելի ֆոնդում՝ որպես բնակարաններ «ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով։
2.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին` սույն որոշման 1-ին կետում նշված տարածքները  հաշվառել որպես բնակարաններ և ընդգրկել բնակելի ֆոնդում:
3.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքերի գործառական նշանակությունների փոփոխությունները ենթակա են պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:    
4.Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը։
5.Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի վրա։
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                     Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ