Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


533-Ա 19.02.2020թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
(ԾԱԾԿԱԳԻՐ՝ 1.2-39) ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ
ԱՆՁՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի 10.02.2020թ. գրությունը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝
1.Երևանի քաղաքապետի 2011 թվականի մարտի 24-ի հ.937-Ա որոշմամբ հաստատված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի (հավելված N 1) համայնքային ծառայության 1.2-39 ծածկագիրը կրող պաշտոնի անձնագրի 4-րդ և 5-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.
1.1 «4) Վարչության պետին անմիջականորեն ենթակա և հաշվետու են վարչության պետի տեղակալը և վարչության բաժինների պետերը։»
1.2 «5) Վարչության պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է վարչության պետի տեղակալը կամ վարչության բաժինների պետերից մեկը՝ քաղաքապետի հայեցողությամբ։
Օրենքով նախատեսված դեպքերում վարչության պետին փոխարինում է համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող՝ սույն պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող անձը, իսկ դրա անհնարինության դեպքում այլ անձը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում։
Վարչության պետը վարչության պետի տեղակալի կամ վարչության բաժինների պետերից մեկի բացակայության դեպքում փцխարինում է նրանց՝ քաղաքապետի հայեցողությամբ։»։
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                     Հ.Մ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն