Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   
 
541-Ա  16.02.2018թ.

ՍԵՆԻԿ ՀԱՅԿԱԶՈՒՆՈՒ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ  ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սենիկ Հայկազունու դիմումը` Լեփսիուսի փողոցի հ.10 շենքի հ.10 ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 14.11.2017թ. հ.14112017-01-0193 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու  մասին:
Լեփսիուսի փողոցի հ.10 շենքի հ.10 ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 342,641  ՀՀ դրամ:
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի  26-ի հ.87-Ն որոշմամբ հաստատված հավելվածի դրույթներով.
1.Լիազորել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արթուր Ստեփանյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Սենիկ Հայկազունու հետ կնքել համաձայնագիր՝ Լեփսիուսի փողոցի հ.10 շենքի հ.10 ավտոտնակի զբաղեցրած 32,6քմ մակերեսով հողամասի համար 2004 թվականի նոյեմբերի 19-ին կնքված հողամասի  վարձակալության հ.4633 պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին.
1)պայմանագրի 15-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2021 թվականի  հունվարի 1-ը:>>:    
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը  կարող է  վարչական  կարգով  բողոքարկվել  Երևանի  քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում կամ դատական կարգով` ՀՀ վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում  է  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  քարտուղարը:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                      Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ