Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

05.04.2021


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

959-Ա 5.04.2021թ.


ԵՐԵՎԱՆԻ ՍԵՎԱՍՏՈՊՈԼՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ. 8/2 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆՈՒՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ԱՅԼԱՆՋՅԱՆԻ, ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ԱՅԼԱՆՋՅԱՆԻ, ՇՆՈՐՀԻԿ ՀՈՎՍԵՓԻ ՔՈՒՐԴՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Նունե Հարությունի Այլանջյանի(ծնված 26.04.1988թ.),Արթուր Հարությունի Այլանջյանի(ծնված 20.09.1992թ.), Շնորհիկ Հովսեփի Քուրդյանի(ծնված 11.09.1963թ.)դիմումը։ Երևանի Սևաստոպոլյան փողոցի հ. 8/2 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 235.41քմ, որից 97.82քմ մակերեսով հողամասը Նունե Հարությունի Այլանջյանին, Արթուր Հարությունի Այլանջյանին, Շնորհիկ Հովսեփի Քուրդյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած հողամասն է(ըստ օրենքի ժառանգության իրավունքի 27.02.2012թ. հ.878, հ.879, հ.880 վկայագրերը)։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 09.10.2020թ հ.01-0487, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 12.02.2021թ. հ.2101 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 05.02.2021թ. հ.20-Ել-Շ-22 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Սևաստոպոլյան փողոցի հ. 8/2 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ մասով, <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1. Վերականգնել Երևանի Սևաստոպոլյան փողոցի հ. 8/2 հասցեում Նունե Հարությունի Այլանջյանին, Արթուր Հարությունի Այլանջյանին, Շնորհիկ Հովսեփի Քուրդյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը 97.82քմ մակերեսով հողամասի չափով, բնակելի տանը կից հողամասի սեփականության իրավունքը 137.59քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 235.41քմ մակերեսով հողամասի և 137.59քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                               Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ