Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

27.05.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ 
ՈՐՈՇՈՒՄ 


N 2117 - Ա, 27 մայիսի 2010թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի Հ. 2814-Ա, 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի Հ. 155-Ա, ՄԱՐՏԻ 10-Ի Հ. 1339-Ա, ՀՈՒԼԻՍԻ 22-Ի Հ. 6868-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
               
Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 21.04.2010թ. հ.20-Ել-2127, հ.20-Ել-2124, հ.20-Ել-2125 եզրակացությունները, քաղաքացիների դիմումները.
1. Երևանի քաղաքապետի 2008 թվականի հունիսի 23-ի <<Կենտրոն համայնքի Նորագյուղ հ.104 բնակելի տան նկատմամբ Գագիկ, Լիանա, Աշոտ Մուրադյանների, Թամարա Մանուկյանի և Մարգարիտ Եղիազարյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին>> հ.2814-Ա որոշման 1-ին կետում <<232.17>> թիվը փոխարինել <<228.35>> թվով։
2. Երևանի քաղաքապետի 2009 թվականի հունվարի 15-ի <<Արգիշտիի փողոցի հ.10/4 բնակելի տան նկատմամբ Սիրուշ Գարեգինի Իսրաելյանի գույքային իրավունքները  վերականգնելու մասին>> հ.155-Ա որոշման 1-ին կետում <<298.5>> թիվը փոխարինել <<287.1>> թվով։
3. Երևանի քաղաքապետի 2009 թվականի մարտի 10-ի <<Ն. Զարյան փողոցի հ.136/1 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Դանիել Տիգրանի Փերիխանյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին>> հ.1339-Ա որոշման  նախաբանում <<448.10>> թիվը փոխարինել <<444.21>> թվով, <<199.5>> թիվը փոխարինել <<195.61>> թվով,1-ին կետում <<199.5>> թիվը փոխարինել <<195.61>> թվով։
4. Երևանի քաղաքապետի 2009 թվականի հուլիսի 22-ի <<Նորքի 1-ին նրբանցքի հ.36/4 բնակելի տան նկատմամբ Արմեն Ներգեվոսի Գրիգորյանի, Նարիա Սպարտակի Ավանեսյանի, Արման Արմենի Գրիգորյանի, Տաթև Արմենի Գրիգորյանի գույքային իրավունքները  վերականգնելու մասին>> հ.6868-Ա որոշման վերնագրում, նախաբանում, 1-ին և 5-րդ կետերում <<Նարիա Սպարտակի Ավանեսյանի>> բառերը փոխարինել <<Նաիրա Սպարտակի Ավանեսյանի>> բառերով։




ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                     Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆ