Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.04.2009

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ 
ՈՐՈՇՈՒՄ


N 8736 - Ա, 30 հոկտեմբերի 2009թ.


ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2009Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի Հ. 8571-Ա, 2009Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի Հ. 8717-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային, աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> հ.2387-Ն որոշման պահանջներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ի  28.10.2009թ. հ.20/2 Ե-305 զեկուցագիրը.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի միավորներին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Երևանի  քաղաքապետի  2009թ. հոկտեմբերի 14-ի հ.8571-Ա  որոշման հավելվածի 14-րդ կետի 5-րդ սյունակում՝ <<Մ. Խորենացու փողոց, հ.22/32>> բառերն ու թվերը փոխարինել <<Մ. Խորենացու փողոց, հ.221/32>> բառերով ու թվերով: Երևանի քաղաքապետի 2009թ. հոկտեմբերի 26-ի հ.8717-Ա որոշման հավելվածի 13-րդ կետի 2-րդ և 5-րդ սյունակներում՝ <<Բաբայան>> բառը փոխարինել <<Բաբանյան>> բառով:
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ին սույն որոշման օրինակները հնգօրյա ժամկետում առաքել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին, վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի բաժինների պետերին և դիմողներին:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի և Երևանի քաղաքապետարանի <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ի տնօրենի վրա:
5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տ. Մարգարյանի վրա:



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                        Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆ