Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
09.04.2009
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
N 2779 - Ա, 17 ապրիլի 2009թ.
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2009Թ. ՄԱՐՏԻ 27-Ի Հ. 1684-Ա ԵՎ 2009Թ. ԱՊՐԻԼԻ 9-Ի Հ. 2448-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային, աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> հ.2387-Ն որոշման պահանջներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՊՓԲԸ-ի 10.04.2009թ. հ. 20/2 Ե-129 զեկուցագիրը.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի միավորներին տրամադրել հասցեներ` համաձայն սույն որոշման հավելվածի:
2. Երևանի քաղաքապետի 2009թ. մարտի 27-ի հ. 1684-Ա որոշման հավելվածի 10-րդ կետի 2-րդ սյունակում <<Քնարիկ Խաչատրյան, Վաղինակ և Արայիկ Ադամյաններ>> բառերը փոխարինել <<Արայիկ Ադամյան>> բառերով, 4-րդ սյունակում <<հողամաս և շենք շինություն>> բառերը փոխարինելլ <<բնակելի տուն>> բառերով, 5-րդ սյունակում <<Երևանի քաղաքապետի 19.02.2009թ հ.902-Ա որոշմամբ Քնարիկ Խաչատրյանի, Վաղինակ և Արայիկ Ադամյանների սեփականության իրավունքը վերականգնված Չարենցի փողոցի հ.113 հասցեում գտնվող հողամասին և շենք-ինություններին տրամադրել հասցե` Չարենցի փողոց, հ.113/10>> բառերն ու թվերը փոխարինել <<Երևանի քաղաքապետի 19.02.2009թ. հ.902-Ա որոշմամբ Արայիկ Ադամյանի սեփականության իրավունքը վերականգնված Չարենցի փողոցի հ.113 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե` Չարենցի փողոց, հ.113/10>> բառերով ու թվերով: Երևանի քաղաքապետի 2009թ. ապրիլի 9-ի հ.2448-Ա որոշման հավելվածի 21-րդ կետի 5-րդ սյունակում <<Արմեն Ղազարյանին>> բառերը փոխարինել <<Գուրգեն Ղազարյանին>> բառերով:
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՊՓԲԸ-ին՝ սույն որոշման օրինակները հնգօրյա ժամկետում առաքել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին, թաղային համայնքների ղեկավարներին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի բաժինների պետերին և դիմողներին:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի և Երևանի քաղաքապետարանի <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՊՓԲԸ-ի տնօրենի վրա:
5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կ. Արեյանի վրա:

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆ