Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


575-Ա 20.02.2020թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի Հ.4905-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով ՀՀ կադաստրի կոմիտեի 13.01.2020թ. տրված հ.Մ-13012020-01-0004 որոշումը, ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին “Տիգրան Փոթիկյան” Ա/Ձ-ի կողմից 03.02.2020թ. տրված եզրակացությունը, քաղաքացի Արամ Հարությունյանի 14.01.2020թ. հ.Հ-257 դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Երևան, Աջափնյակ Գ-1 թաղամասի հ.29ա հասցեում`համատեղ սեփականություն հանդիսացող հողամասում քաղաքացիներ Արամ Արտաշեսի Հարությունյանի և Մարիետա Խաչիկի Մալխասյանի կողմից ինքնակամ իրականացված կառույցն օրինականացնելու մասին» հ.4905-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման 1-ին կետում «332.11 քառ.մետր» և «բնակելի տուն» բառերը փոխարինել համապատասխանաբար «335.65 քառ.մետր» և «բնակելի տուն` 332.15 քառ.մետր, պարիսպ` 3.5 քառ.մետր» բառերով,
2) Որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում «697431 (վեց հարյուր իննսունյոթ հազար չորս հարյուր երեսունմեկ)» բառերը փոխարինել «704865 (յոթ հարյուր չորս հազար ութ հարյուր վաթսունհինգ)» բառերով:
2. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարի Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված գումարների տարբերությունը՝ 7434 (յոթ հազար չորս հարյուր երեսունչորս) դրամ։
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                        Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ