Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
58-Ա 15.01.2021թ.
ԱՐԱԳԱԾԻ ՓՈՂՈՑԻ Հ.4 ՀԱՍՑԵՈՒՄ «ԵՂՎԱՐԴՇԻՆ» ԲԲԸ-ԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «ԵՂՎԱՐԴՇԻՆ» ԲԲԸ-ի լ/ա Անդրանիկ Գևորգյանի դիմումը՝ Արագածի փողոցի հ.4 գործնական բակ հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «ԵՂՎԱՐԴՇԻՆ» ԲԲԸ-ին պատկանող հողամասի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.06122019-01-0271 վկայական) սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին։
ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող հողամասը գտնվում է արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների գոտում:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.06122019-01-0271 վկայականը և նոր ճշգրտված տեղագրական հանույթը, համաձայն որի վերոնշյալ հասցեում գտնվող գույքի փաստացի զբաղեցրած հողամասի մակերեսը կազմում է 9525.84քմ՝ վկայականում ամրագրված ընդհանուր 9831.5քմ մակերեսի փոխարեն /9625.4քմ՝ սեփականության իրավունքով, 206.1քմ՝ վարձակալության իրավունքով/:
Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 6-րդ գոտում։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2020թ. դեկ-տեմբերի 23-ի հ.315-Ն որոշումը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատա-կազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 28.08.2020թ. հ.18-06/1-Գ-4885, 22.09.2020թ. հ.18-06/1-Գ-5190 և 16.12.2020թ. հ.18-06/1508 եզրակացությունները.
1. Սահմանել, որ Արագածի փողոցի հ.4 գործնական բակ հասցեում գտնվող, «ԵՂՎԱՐԴՇԻՆ» ԲԲԸ-ին պատկանող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 9525.84քմ:
2. ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Արագածի փողոցի հ.4 գործնական բակ հասցեում գտնվող 9525.84քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ արդյունաբերական օբյեկտների հողերի:
3. Հողամասի սահմանները որոշվում են 9525.84քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով՝ չեղյալ համարելով նախկինում թողարկված հ.268-2001 հատակագիծը:
4. Ընդունել ի գիտություն, որ ընդհանուր 9525.84քմ մակերեսով հողամասից 206.1քմ մակերեսով հողամասի համար սահմանված է մշտական սերվիտուտ, որը ապահովելու է հարևան հողօգտագործողների մշտապես ազատ և անարգել ելումուտն ու անցանելությունը:
5. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
6. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
8. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՀՐ.ՍԱՐԳՍՅԱՆ