Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

30.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ  
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  

N 2851 - Ա, 01 հունիսի 2010թ.
    
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի Հ.4302-Ա, ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի
 Հ.7432-Ա, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի Հ.10163-Ա, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի Հ.10164-Ա, 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի Հ.1320-Ա, ԱՊՐԻԼԻ 26-Ի Հ. 1676-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
              
Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 04.06.2010թ. հ.20-Ել-2848, 20.05.2010թ. հ.20-Ել-2628, 09.04.2010թ. հ.20-Ել-1894, 10.04.2010թ. հ.20-Ել-1935 եզրակացությունները, <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ 07.06.2010թ. 20/2-9/Գ-1316, 20/2-9/Թ-467 գրությունները, քաղաքացիների դիմումները.
1.Երևանի քաղաքապետի 2009 թվականի մայիսի 15-ի <<Սոֆիայի փողոցի հ.60 բնակելի տանը կից հողամասի եվ շենք-շինությունների նկատմամբ Էմմա Կարապետի Պետրոսյանի, Ահարոն Գևորգի Լսկավյանի, Արարատ Գևորգի Լսկավյանի գույքային իրավունքները վերականգնելու, 11.4քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին>> հ.4302-Ա որոշման.
1)վերնագրում և 2-րդ կետում <<11.4>> թիվը փոխարինել <<3.07>> թվով.
2)նախաբանում <<675.4>> թիվը փոխարինել <<667.7>> թվով, <<311.4>> թիվը փոխարինել <<303.07>> թվով,<<66.35>> թիվը փոխարինել <<3.07>> թվով, 1-ին կետում <<311.4>> թիվը փոխարինել <<303.07>> թվով.
3)Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գրիգոր Մելքումյանին՝ Երևանի քաղաքապետի անունից Էմմա Կարապետի Պետրոսյանի, Ահարոն Գևորգի Լսկավյանի, Արարատ Գևորգի Լսկավյանի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված 3.07քմ հողամասի առուվաճառքի պայմանագիր, դրա պատճենը տրամադրելով աշխատակազմի ֆինանսական վարչությանը։
4)Հանձնարարել աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ քաղաքացիներ Էմմա Կարապետի Պետրոսյանին, Ահարոն Գևորգի Լսկավյանին, Արարատ Գևորգի Լսկավյանին վերադարձնել 8.33քմ մակերեսով հողամասի օտարման համար վճարված 37685 դրամ գումարը։
2.Երևանի քաղաքապետի 2009 թվականի օգոստոսի 6-ի <<Արաբկիրի 35-րդ փողոցի հ.2/3 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Թորգոմ Որդիքի Չիլինգարյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին>> հ.7432-Ա որոշման նախաբանում <<131.89>> թիվը փոխարինել <<127.65>> թվով, <<14.69>> թիվը փոխարինել <<10.45>> թվով, 1-ին կետում <<14.69>> թիվը փոխարինել <<10.45>> թվով, <<և դրա վրա գտնվող>> բառերից առաջ լրացնել <<(որից 1.6քմ մակերեսով հողամասն ընդհանուր համատեղ սեփականություն է Եզնիկ Թաշչյանի հետ)>> բառերը։
3.Երևանի քաղաքապետի 2009 թվականի դեկտեմբերի 29-ի <<Լուկաշինի փողոցի հ.92/1  բնակելի տան նկատմամբ Սերյոժա Իլիչի Ստեփանյանի գույքային իրավունքները  վերականգնելու մասին>> հ.10163-Ա որոշման 1-ին կետում <<236.30>> թիվը փոխարինել <<245.75>> թվով, <<և դրա վրա գտնվող>> բառերից առաջ լրացնել <<(որից 11.36քմ մակերեսով հողամասն ընդհանուր համատեղ սեփականություն է Վոլոդյա Ստեփանյանի հետ)>> բառերը։
4.Երևանի քաղաքապետի 2009 թվականի դեկտեմբերի 29-ի <<Լուկաշինի փողոցի հ.92/2 բնակելի տան նկատմամբ  Վոլոդյա Սահակի Ստեփանյանի գույքային իրավունքները  վերականգնելու մասին>> հ.10164-Ա որոշման 1-ին կետում <<239.11>> թիվը փոխարինել <<244.77>> թվով, <<և դրա վրա գտնվող>> բառերից առաջ լրացնել <<(որից 11.36քմ մակերեսով հողամասն ընդհանուր համատեղ սեփականություն է Սերյոժա Ստեփանյանի հետ)>> բառերը։
5.Երևանի քաղաքապետի 2010 թվականի մարտի 24-ի <<Տիգրան Մեծի պողոտայի հ.44/1 բնակելի տան զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը վերականգնելու, բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Սուրեն Ազատի Գասպարյանի, Ստեփան Ազատի Գասպարյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին>> հ.1320-Ա որոշման վերնագրում, նախաբանում, 1-ին և 5-րդ կետերում <<հ.44/1>> բառերը փոխարինել <<44/86>> բառերով։
6.Երևանի քաղաքապետի 2010 թվականի ապրիլի 26-ի <<Երևանի Նորքի 7-րդ փողոցի հ.8 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Միսակ Տիրանի Թերզյանի, Մուրադ Տիրանի Թերզյանի իրավունքները վերականգնելու մասին>> հ.1676-Ա որոշման.
1)վերնագրում, նախաբանում, 1-ին կետում <<հ.8>> բառերից հետո լրացնել <<և հ.8/1>>  բառերը,
2)4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<4.Նորքի 7-րդ փողոցի հ.8 և հ.8/1 հասցեների բնակելի տներին տրամադրել հասցե` Մուրադ Տիրանի Թերզյանին պատկանող բնակելի տանը՝ <<Նորքի 7-րդ փողոցի հ.8 տուն>>, իսկ Միսակ Տիրանի Թերզյանին պատկանող բնակելի տանը` <<Նորքի 7-րդ փողոցի հ.8/1 տուն>>:>>:
7. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

         
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                  Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆ