Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

591-Ա  20.02.2018թ.

          ԱՇՈՏ ՄԻՔԱԵԼՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Իրինա Սարգսյանի  դիմումը` Երևանի քաղաքապետի 1998թ.  դեկտեմբերի 25-ի  հ. 1178 և 2015թ. մարտի 3-ի հ. 539-Ա որոշումների, 18.03.2015թ. հ. 457 առուվաճառքի պայմանագրի հիման վրա, Նոր Արեշի հ.12 փողոցի հ.99/1 շենքի հ.3 ավտոտնակի /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.23032015-01-0171 վկայական/ զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:
Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ի կողմից տրված  21.12.2017թ. հ. ԱՏ-19/12/2017-1-0059 տեղեկանքի` Նոր Արեշի հ.12 փողոցի հ.99/1 շենքի հ.3 ավտոտնակի կադաստրային արժեքն, ըստ կադաստրային գործի տվյալների, կազմում է 408 104 ՀՀ դրամ։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունք-ների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ.
1.Լիազորել Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Իրինա Սարգսյանի  հետ կնքել համաձայնագիր՝ Նոր Արեշի հ.12 փողոցի հ.99/1 շենքի հ.3 ավտոտնակի զբաղեցրած 20,6քմ մակերեսով հողամասի համար 24.05.1999թ. կնքված վարձակալության հ. 1-2208 պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություն և լրացում կատարելու մասին`
1)պայմանագրում «Աշոտ Միքայելյան» բառերը փոխարինել «Իրինա Սարգսյան» բառերով.
2)պայմանագրի 19-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
«Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2021  թվականի հունվարի  1-ը:»:
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                     Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ