Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

594-Ա  20.02.2018թ.
                        
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գագիկ Մկրտչյանի դիմումը` Երևանի քաղաքապետի  1998 թվականի հոկտեմբերի 27-ի հ.865-Ա որոշման  հիման վրա, Յան Ռայնիսի փողոցի հ.105 շենքի, սեփականության իրավունքով իրեն պատկանող հ.8 ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 06.06.2014թ. հ.06062014-01-0079 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու  մասին:
Ռայնիսի փողոցի հ.105 շենքի հ.8 ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 1,355,398  ՀՀ դրամ:
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի  3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ հաստատված հավելվածի դրույթներով.
1.Լիազորել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արթուր Ստեփանյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից Գագիկ Մկրտչյանի հետ կնքել համաձայնագիր Յան Ռայնիսի փողոցի հ.105 շենքի հ.8 ավտոտնակի զբաղեցրած 70,7քմ մակերեսով հողամասի համար 1998 թվականի նոյեմբերի 4-ին կնքված հողամասի վարձակալության հ.2786 պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին.
1)պայմանագրի 19-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2021 թվականի հունվարի 1-ը:>>:    
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում կամ դատական կարգով` ՀՀ վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                     Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ