Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

596-Ա  20.02.2018թ.
                      
ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ՄԱՍՆԱԿՑԻՆ՝ <<ԻՆԺԳԱՐԱՆՏ>> ՍՊԸ-ԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել <<Ինժգարանտ>> ՍՊԸ-ի գրությունը Երևան քաղաքի Սիսակյան փողոցի հ.3 հասցեում ապամոնտաժված վթարային շենքի զբաղեցրած  հողամասի համար նոր հատակագիծ թողարկելու և ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին։
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի վերաճշգրտումից պարզվել է, որ Սիսակյան փողոցի հ.3 հասցեում ապամոնտաժված վթարային շենքի փաստացի զբաղեցրած հողամասի մակերեսը կազմում է 1187.14քմ (ծածկագրեր՝ 01-001-343-050 և 01-001-343-001), որը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1), 2) և 3) ենթակետերի պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 6-րդ գոտում:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, 66-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով, <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հիմք ընդունելով 25.01.2018թ. կնքված Երևան քաղաքում քանդման ենթակա վթարային շենքերի բնակիչներին փոխհատուցման համար բնակարանների /բազմաբնակարան շենք/ ձեռքբերման հ.ԵՔ-ԲՄԱՊՁԲ-18/14 պայմանագիրը, Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշումը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 07.02.2018թ.  հ.18-06/111, 12.02.2018թ հ.18-06/2-8598 և 19.02.2018թ հ.18-06/167 եզրակացությունները.
1.Սահմանել, որ  Սիսակյան  փողոցի հ.3 հասցեում ապամոնտաժված վթարային շենքի զբաղեցրած  հողամասի սահմանները կազմում է 1187.14քմ:
2.Երևանի Սիսակյան փողոցի հ.3 հասցեում գտնվող՝ 1187.14քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել (վաճառել) <<Ինժգարանտ>> ՍՊԸ-ին (գնման մասնակցին)` Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 6-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 8 262 494 (ութ միլիոն երկու հարյուր վաթսուներկու հազար չորս հարյուր իննսունչորս) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ)։
3.ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 25-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծի համաձայն՝ Սիսակյան  փողոցի հ.3 հասցեում գտնվող 1187.14քմ մակերեսով հողամասի նպատակային /կատեգորիան/ և գործառնական /օգտագործման նպատակը/ նշանակությունները սահմանել բնակավայրերի և բնակելի կառուցապատման:
4.Հողամասի սահմաները որոշվում եմ սահմանված կարգով հաստատված հատակագծով`չեղյալ համարելով նախկինում թողարկվածը:
5.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին՝ Երևանի քաղաքապետի անունից, <<Ինժգարանտ>> ՍՊԸ-ի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր։
6.Տեղեկացնել հողօգտագործողին, որ սույն որոշման կայացման օրվանից 15-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքը չվճարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։
7.Որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
8.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
9.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
10.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                     Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ