Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

597-Ա  20.02.2018թ.

 

                ԱՆԴՐԱՆԻԿԻ ՓՈՂՈՑԻ Հ.1/10 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ  ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ  ՊԱՅՄԱՆԱԳՐԻ  ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ  ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Անդրանիկ Հակոբյանի դիմումը՝ Անդրանիկի փողոցի հ.1/10 հասցեում գտնվող շինության /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.25022014-01-0236 վկայական/ զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու  մասին:
Անդրանիկի փողոցի հ.1/10 հասցեում գտնվող անշարժ գույքի կադաստրային արժեքը կազմում է 2434010 ՀՀ  դրամ:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով,  Երևան քաղաքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ հաստատված հավելվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 17.01.2018թ. հ.18-06/1-Հ-114 եզրակացությունը.
1.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Անդրանիկ Հակոբյանի հետ կնքել համաձայնագիր` Անդրանիկի փողոցի հ.1/10 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող շինության զբաղեցրած՝ 45.3քմ մակերեսով հողամասի համար 2004 թվականի մայիսի 4-ին կնքված հողի վարձակալության հ.1105 պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին.
1)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև  2021  թվականի հունվարի 1-ը:>>:
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական ռեգիստրի համապատասխան  ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու  ամսվա ընթացքում  կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի քարտուղարը:
     
                                                 

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                     Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ