Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

598-Ա  20.02.2018թ.
                        
Վ.ԱՆՏԱՌԱՅԻՆ ՓՈՂՈՑԻ Հ.144 ՇԵՆՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻ ՍՈՆԱ ԲԱԲԱՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


         
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 28-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 21.12.2017թ. տրված հ.18-06/ԲՕ-95 մասնագիտական եզրակացությունը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի  կադաստրի պետական կոմիտեի կողմից 29/11/2017թ. տրված հ.ԱՏ-27/11/2017-2-0143 տեղեկանքը, ընդհանուր համատեղ սեփականատերերի կողմից տրված գրավոր համաձայնությունները, ՀՀ շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազոտում և շինարարության որակի տեխնիկական հսկողություն «Հուսալի Կամար» ՍՊԸ-ի կողմից 21.12.2017թ. տրված հ.226/17 տեխնիկական եզրակացությունը,  ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձի դիմումը (12.12.2017թ. հ.Բ-3574).
1.Վ.Անտառային փողոցի հ.144 շենքում քաղաքացի Սոնա Բաբայանի (նույնականացման քարտ հ.003132578 տրված 17.06.2015թ. 010-ի կողմից) կողմից ինքնակամ իրականացրած 4.3 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի) և ինքնակամ բացված դուռը 1/մեկ/ հատ (սեփականության իրավունքի գրանցման 19.10.2016թ. տրված հ.19102016-01-0184 վկայական, որակավորման վկայական հ.0303 տրված 05.12.2013թ.) ճանաչել օրինական։
2.Ընդունել ի գիտություն, որ.
1)կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
2)կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3.Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի  N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 61440 (վաթսունմեկ հազար չորս հարյուր քառասուն) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը,
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
4.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է  ուժը կորցրած։
5.Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
6.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7.Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանը։


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                     Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ