Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

601-Ա  20.02.2018թ.
         
       ՆԱԻՐԱ ՕՀԱՆՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ  ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ,  ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
    

                 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Նաիրա Օհանյանի լ/ա Գոհար Օհանյանի դիմումը` Երևանի քաղաքապետի 2005թ. ապրիլի 20-ի հ. 838-Ա, 2009թ. հուլիսի 17-ի հ.6758-Ա, 2010թ. ապրիլի 10-ի հ.1490-Ա և 2014թ.ապրիլի 10-ի հ.1367-Ա որոշումների հիման վրա, Տիգրան Մեծի պողոտայի հ.40բ շենքի հ.2  ավտոտնակի /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման  հ.13052014-01-0250 վկայական/ զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:
Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ի կողմից տրված 15.01.2018թ. հ. ԱՏ-11/01/2018-1-0107 տեղեկանքի` Երևանի Տիգրան Մեծի պողոտայի հ.40բ շենքի հ.2 ավտոտնակի կադաստրային արժեքն, ըստ կադաստրային գործի տվյալների, կազմում է 704 772 ՀՀ դրամ։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի  466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ.
1.Լիազորել Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին՝  ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից,  Նաիրա  Օհանյանի  հետ կնքել համաձայնագիր` Տիգրան Մեծի պողոտայի հ.40բ շենքի հ. 2 ավտոտնակի  զբաղեցրած 32,1քմ մակերեսով հողամասի համար 22.08.2005թ. կնքված վարձակալության հ.10055 պայմանագրի  գործողության ժամկետը երկարացնելու և դրանում լրացումներ կատարելու մասին`
1)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
«Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2021  թվականի հունվարի  1-ը:».
2)պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր՝ 6.7 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.
«6.7 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից։»:
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան`  երկամսյա ժամկետում:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                     Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ