Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

602-Ա  20.02.2018թ.
                        
   ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈԻԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈԻԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ  ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈԻ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈԻՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈԻՆՆԵՐ ՈԻ ԼՐԱՑՈԻՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Տիգրան Պողոսյանի դիմումը` Երևանի քաղաքապետի 2005թ. փետրվարի 21-ի հ.268-Ա որոշման հիման վրա, Կոմիտասի պողոտայի հ.23/1 շենքի բակում գտնվող, իր սեփականությունը հանդիսացող թիվ 3 մետաղյա ավտոտնակի (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 13.10.2008թ. հ. 2248114 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և անվանափոխություն կատարելու մասին։
Կոմիտասի պողոտայի   հ. 23/1  շենքի  թիվ 3 մետաղյա ավտոտնակի  կադաստրային  արժեքը  կազմում  է  1063972 ՀՀ դրամ։
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի  3-րդ, 53-րդ, 59-րդ և  60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու  2017թ. դեկտեմբերի 26-ի հ.87–Ն  որոշմամբ հաստատված հավելվածով.
1.Լիազորել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանին` Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Տիգրան Պողոսյանի հետ կնքել համաձայնագիր՝ Կոմիտասի պողոտայի  հ. 23/1 շենքի, սեփականության իրավունքով իրեն պատկանող թիվ 3 մետաղյա ավտոտնակի զբաղեցրած 31,0քմ մակերեսով հողամասի համար 2005թվականի հունիսի 15-ին կնքված վարձակալության հ.25176  պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին.
1)պայմանագրում <<Հովհաննես Պողոսյանը>> բառերը փոխարինել <<Տիգրան Պողոսյանի>> բառերով.
2)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել  է  մինչև  2021 թվականի հունվարի  1-ը:>>.
3)պայմանագրի 4.2 ենթակետից հանել  <<(այդ թվում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու կապիտալ շինություն)>> բառերը.
4)պայմանագրի 4.4 ենթակետից հանել <<իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով  օտարելու վարձատուին>> բառերը.
5)պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր՝  6.7 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.
<<6.7 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես  մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:>>.
6)պայմանագրի 8-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
<<8.Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի 3/երեք/ տոկոսը, որը կազմում է 15323 /տասնհինգ  հազար երեք հարյուր քսաներեք/ ՀՀ դրամ։ Պայմանագրի կնքման պահին հողամասի  կադաստրային արժեքը 1 քմ-ի համար կազմում է 16476 դրամ:>>:
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում  նշված համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի  համապատասխան ստորաբաժանումում։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում։
4.Որոշման կատարման  կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                     Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ